Համացանցում հայտնվել է Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում կատարված ահաբեկչության տեսանյութը
Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում Զատիկի տոնին տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ: Զոհերի թիվը հասել է 185-ի, կան հարյուրավոր տուժածներ։
Համացանցում հայտնվել է Սուրբ Էնթոնի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը: Դրանում երևում է, թե ինչպես է պայթյունից հետո եկեղեցու շենքը կորում ծխի մեջ։