Զելենսկին քվեարկելուց հետո ռեփ է կարդացել (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին քվեարկությունից հետո շփվել է լրագրողների հետ և ռեփ կարդացել, գրում է «Իզվեստիան»:
Նա պատմել է, որ իր կինն առավոտյան իր համար միացրել է ռեփեր Էմինեմի երգերից մեկը՝ «տրամադրության համար», իսկ հետո Զելենսկին լրագրողների խնդրանքով կատարել է ստեղծագործությունից մի հատված:
Զելենսկին ասել է, որ իր տրամադրությունը հիասքանչ է, և իրենք բոլորին կհաղթեն, ինչից հետո միացել է իր թիմին:
Իսկ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն ընտրատեղամաս ուղևորվելուց առաջ աղոթել է Կիևում գտնվող Միխայլովսկի եկեղեցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։
Մարտի 31-ին կայացած ընտրական առաջին փուլում Զելենսկին ստացել էր 30․24 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 15․95 տոկոս։