Շրի Լանկայում սոցցանցերն արգելափակվել են․ սահմանվում է պարետային ժամ
Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների շարքից հետո իշխաությունները պարետային ժամ կսահմանեն ապրիլի 21-ին՝ ժամը 18․00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 6․00-ն։ այս մասին հայտնում է NEWS 1ST հեռուստաալիքը։
Ահաբեկչություններից հետո սոցիալական ցանցերը և մեսենջերները, ներառյալ WhatsApp-ը, Viber-ը և Facebook-ը, երկրում ժամանակավորապես արգելափակվել են, հայտնում է Ada Derana պորտալը։