Բրիտանական հետախուզական նավը մտել է Սև ծով
Բրիտանական նավատորմի HMS Echo հետախուզական նավը մտել է Սև ծով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` փոխանցելով Bosphurus Observer-ի տեղեկատվությունը, որը հետևում է Բոտֆորի նեղուցով նավերի տեղաշարժին: Նշվում է, որ այժմ հետախուզական նավը շարժվում է դեպի հյուսիս:
HMS Echo-ն նախատեսված է հետախուզական գործողություններ իրականացնելու համար և աջակցում է սուզանավերին կամ դեսանտ նավերին, կարող է իրական ժամանակում տեղեկատվություն տրամադրել: Նավը հագեցած է երեք վեցփողանի 7.62 մմ-ոց M134 Minigun գնդացիրներով, երկու 20 մմ-ոց Oerlikon զենիթային արագաձիգ թնդանոթով և չորս խոշոր տրամաչափի գնդացիրներով: Ավելի վաղ HMS Echo-ն Սև ծով էր դուրս եկել նախորդ տարվա դեկտեմբերին: