Թուլուզում «դեղին բաճկոնների» ցուցարարները Ասանժի պատկերով դիմակ են հագցրել Ժաննա դ՛Արկի արձանին
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պատկերով դիմակ են հագցրել Շաննա դ՛Արկի արձանին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան լուսանկարը թվիթերյան իր էջում հրապարակել է ֆրանսիական ռադիոկայանը: Լուսանկարում երևում է, որ Ֆրանսիայի ազգային հերոսուհու նիզակին ցուցարարներն ամրացրել են իրենց խորհրդանիշը՝ վարորդի լուսարձակող դեղին բաճկոնը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուլուզում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Վերջին տվյալների համաձայն՝ երկրի ողջ տարածքում այսօր բողոքի ցույցի է դուրս եկել 28 000 մարդ: