ՆԱՍԱ-ն եւս մեկ հրաշք լուսանկար է հրապարակել հեռավոր միգամածությունից
ՆԱՍԱ-ն հրապարակել է Հյուսիսային Խեցգետնանման միգամածության դետալային լուսանկարը: Այն նվիրված է տիեզերական «Հաբբլ» աստղադիտակի 29-ամյակին:
Միգամածությունը հիշեցնում է եւ ծովախեցգետնու եւ ավազային ժամացույցների:
Կարմիր գիգանտը եւ սպիտակ գաճաճը գտնվում են միգամածության կենտրոնում, առաջացնելով աստղերի կրկնակի համակարգ:
Լուսանկարում երեւում է, թե ինչպես է սպիտակ գաճաճը կլանում կարմիր գիգանտի արձակած նյութը: ՆԱՍԱ-ն այս երեւույթն անվանել է գրավիտացիոն վալս: Երբ սպիտակ գաճաճը կլանում է կարմիր գիգանտի արձակած նյութը բավարար քանակով, այն եւս սկսում է նյութ արտանետել, որից էլ առաջանում է միգամածությունը:
Հարավային Խեցգետնանման միգամածությունը մեզնից շատ հեռու չէ, ընդամենը յոթ հազար լուսային տարի հեռավորության վրա եւ գտնվում է Ցենտավրա համաստեղությունում:
Top-News.am