Իրանում կանայք մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար ստիպված են տղամարդ ձևանալ (լուսանկարներ)
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանում ֆուտբոլի երկրպագուհիները ստիպված են լինում տղամարդ ձևանալ, որպեսզի կարողանան հայտնվել մարզադաշտում: Օրերս The Guardian պարբերականն այդպիսի կանանցից մեկի մասին ֆոտոռեպորտաժ է հրապարակել:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է երկրպագուհին վարսերը թաքցնում կեղծամի տակ, ինչպես նաև դեմքին մորուք նկարում և հատուկ դիմակ կրում:
Իրանում կանանց մուտքը մարզադաշտեր արգելվել է 1979թ.-ին՝ Իսլամական հեղափոխության ժամանակ: Այդ շրջանում նաև արգելվել է կանանց շրջել առանց գլխաշորի, պարել և երգել տղամարդկանց ներկայությամբ:
2018 թ.-ի հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իրանցի կանանց 39 տարվա մեջ առաջին անգամ թույլատրվել է մայրաքաք Թեհրանում գտնվող «Ազադի» մարզադաշտում դիտել Իրան - Իսպանիա ֆուտբոլային հանդիպումը:
Աշխարհի առաջնության ավարտից հետո նախկին արգելքները կրկին ուժի մեջ են մտել, ընդ որում՝ կանանց ոչ միայն արգելվում է ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվել, այլև մրցավար աշխատել, քանի որ երկրի իշխանությունները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նման աշխատանքի համար «չափազանց զգացմունքային» են համարում: