Զվարթնոցի տաճարը՝ Փարիզի սրտում. 800 տարի առաջ ֆրանսիացի արքան հայկական տաճարն ընտրել է որպես զարդանախշ
Փարիզի Սիտե կղզում գտնվող Սենտ Շապել կաթոլիկ մատուռը կառուցվել է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս IX Սրբի հրահանգով 1242-1248-ին: Մատուռում ներկայացված է 13-րդ դարի որմնաքանդակների առավել լիարժեք համալիր:
Ինչպես գրում է Rusarminfo-ն, մատուռի խորաքանդակները զարդարված են բիբլիական թեմաներով և քրիստոնեական խորհրդանիշերով, որոնցից մեկը Նոյյան տապանի և Զվարթնոց հայկական տաճարի համադրությունն է:
Հայկական տաճարը ներկայացված է երեք տարբերակով՝ դրանցից մեկում տաճարի ֆոնին պատկերված են Նոյի որդիները, մյուսում՝ տապանում գտնվող կենդանիները, իսկ երրորդում Զվարթնոցը պատկերված է Նոյյան տապանում՝ որպես փրկության խորհրդանիշ:
Զվարթնոց տաճարը կառուցվել է 7-րդ դարում կաթողիկոս Ներսես III-ի կողմից: 10-րդ դարում այն կործանվել է երկրաշարժի հետևանքով: 2000 թվականին Զվարթնոցի ավերակներն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: