Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքի տակ ապրող հազարավոր մեղուներ բռնկված խոշոր հրդեհի հետևանքով չեն վնասվել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը:
Տաճարի սպասավորներից մեկի խոսքով՝ կրակը չի հասել փեթակներին, քանի որ դրանք գտնվում էին շինության առաջին հարկի ցածր տանիքում՝ կրակի օջախից մոտ 30 մետր հեռավորության վրա:
«Դա իսկական հրաշք է, որ ողջ պարսը համարյա չի վնասվել՝ չնայած բարձր ջերմաստիճանին և մոտակայքում վառվող կրակին», - ասել է վերակացուն:
Նշվում է, որ Սուրբ Աստվածամոր տաճարի տանիքներից մեկում երկար տարիներ մեղուներ են բնակվում՝ երեք փեթակ, որից յուրաքանչյուրում 60 հազար մեղու կա, ընդհանուր առմամբ` մոտ 180 հազար մեղու: