Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային եւ մյուս մտավորականներին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հայտնի հասարակական ակտիվիստ, գործարար Օսման Քավալային եւ քաղաքական նկատառումներով ձերբակալված այլ անձանց։
Կարո Փայլանը գրել է. «Վերջ տվեք Սելահաթին Դեմիրթաշի, Օսման Քավալային եւ հազարավոր ընկերների պատանդառությանը։ Ապահովեք հացադուլ հայտարարած Լեյլա Գյուվենի եւ մյուսների պահանջները»։