Ռադայի պատգամավորի վրա մի դույլ կղանք են լցրել ու վրան ֆալոիմիտատորներ նետել
Օդեսայում անհայտ անձինք Գերագույն ռադայի պատգամավոր Մուսթաֆա Նայեմի վրա մի դույլ կղանք են լցրել ու վրան ֆալոիմիտատորներ նետել, տեղեկացնում է Տեղեկատվության ուկրաինական ծառայությունը՝ հղում կատարելով Ուկրաինայի ազգային ոստիկանության մարզական վարչության մամուլի ծառայությանը։
Պարբերականի տվյալներով՝ պատգամավորը կողմնակիցների հետ եկել է Օդեսա, որպեսզի աջակցի ակտիվիստներին քաղաքային այգում Ամառային թատրոնի պահպանման համար մղվող պայքարում։ Հանկարծ անհայտ անձինք մոտեցել ու Նայեմի վրա մի դույլ կղանք են լցրել։ Դրանից հետո նրա եւ նրա կողմնակիցների վրա ֆալոիմիտատորներ են նետել։
Նշվում է, որ տեղի ոստիկանությանը հաջողվել է գտնել ու բերման ենթարկել չարամիտներին։
Ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել երկրի ՔՕ 266-րդ հոդվածով (խուլիգանություն)։ Բացի այդ, կալանվածներին սպառնում է տուգանք հանրային վայրում անվայելուչ հայհոյախոսության համար՝ երկրի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով։