Իրանի հետախուզությունը երկրում եւ տարածաշրջանում մոտ 300 լրտեսների է հայտանբերել
Իրանի Տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին հայտնել է երկրում եւ տարածաշրջանում գործող ԱՄՆ ԿՀՎ-ի լրտեսական ցանցի բացահայտման մասին, հաղորդում է Mehr-ը:
ԱՄՆ ԿՀՎ դեմ անցկացված բարդ աշխատանքի արդյունքում տարբեր երկրներում, այդ թվում Իրանում 290 լրտեսներից կազմված ցանց է հայտնաբերվել», - ասել է Ալավին:
Նրա խոսքով՝ երկրի համար հատկապես կարեւոր ոլորտներում ընդգրկված ԿՀՎ տասնյակ աշախատակիցներ կալանավորվել են: Ալավին հավելել է, որ Թեհրանը լրտեսական ցանցի մասին տեղեկատվությունը փոխանցել է մյուս պետություններին, որոնք նույնպես ԿՀՎ գործակալների են ձերբակալկել:
Նա նաեւ նշել է, որ բացի ԿՀՎ-ից իրանական հետախուզությունը զբաղվել է բրիտանական Մի-6 գործակալների հայտանբերմամբ: Երկու գործողությունների մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն կներառի օտարերկյա կազմակերպությունների թվում, որոնք ԱՄՆ-ն ահաբեկչական է համարում:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ի պատասխան ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ահաբեկչական կազմակերպություն է համարել, իսկ ԱՄՆ-ն՝ ահաբեկչությունը հովանավորող պետություն: