Թրամփը կլինի առաջին օտարերկրյա ղեկավարը, որին գահակալումից հետո կհանդիպի Ճապոնիայի նոր կայսրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը կլինեն առաջին օտարերկրյա պետական հյուրերը, որոնք Ճապոնիայի թագաժառանգ Նարուհիտոյի՝ կայսր դառնալուց հետո կայցելեն երկիր և կհանդիպեն միապետին:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Թրամփը կնոջ հետ Ճապոնիա կմեկնի մայիսի 25-ին ու այնտեղ կմնա մինչև ամսի 28-ը: Մինչդեռ Նարուհիտոն կայսր կհռչակվի մայիսի 1-ին՝ փոխարինելով տարեց հորը՝ կայսր Ակիհիտոյին:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը կհանդիպի վարչապետ Սինձո Աբեին:
Ավելի ուշ՝ հունիսին, Թրամփը Ճապոնիա կվերադառնա G20 գագաթնաժողովին մասնակցելու համար: