Հայաստանում առաջին անգամ կնշեն Անասնաբույժի միջազգային օրը
Հայաստանում այս տարի առաջին անգամ կնշեն Անասնաբույժի միջազգային օրը: Այս մասին ասուլիսում հայտարարեց սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը:
ԱՀԿ որոշմամբ՝ Անասնաբույժի միջազգային օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Հայաստանում այն մի փոքր շուտ կնշեն՝ ամբողջ հաջորդ շաբաթվա ընթացքում, եւ կավարտեն ապրիլի 26-ին:
Ապրիլի 25-ին մասնագետ անասնաբույժների մասնակցությամբ համաժողով տեղի կունենա, նրանք գործընկերներին կներկայացնեն իրենց գիտական հոդվածները: