Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները 5 տոննա թմրանյութով բեռնված նավ են կալանել
Թուրքիայում հայտնել են Միջերկրական ծովի միջազգային ջրերում 5 տոննա թմրանյութով բեռնված նավի կալանման մասին: Դա տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ թմրանյութով բեռնված նավը նավարկել է Թուրքիայի դրոշի ներքո: Տախտակամածին անձնակազմի 14 անդամ է եղել, ընդ որում՝ մեկ կին:
Նավի կալանման գործողությունը, որն իրականացվել է թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի շրջանակում, ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ խոշորագույնն է:
Ներկա պահին նավը խարիսխ է գցում Իզմիրի ափերին՝ Թուրքիայի տարածքային ջրերում: Լրատվամիջոցների տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարության կողմից: