Դաղստանը շարունակում է հստակեցնել իր սահմանները
Ռուսաստանի Դաղստանի Ինքնավար Հանրապետությունը շարունակում է հստակեցնել իր հողային սահմանները։ Այս անգամ էլ հստակեցումն ավելի ճշգրիտ իրականացնելու համար Ինքնավար Հանրապետությունը պատվիրել է կազմել Չեչնիայի, Կալմիկիայի եւ Ստավրոպոլյան երկրամասի հետ ունեցած սահմանների աէրոլուսանկարային պատկերը։
Ընդհանուր առմամբ, այս պատվերի իրականացման համար տրամադրվել է մոտ 3 միլիոն ռուբլի եւ վճարումն իրականացվելու է մինչեւ հոլիսի վերջ։
Նշենք, որ վերջին ամիսների Հյուսիս-Կովկասյան ինքնավար հանրապետությունների մոտ բավական սուր երանգներ ստացան հողային սահմանագծումների հստակեցման հետ կապված հարցերը, որոնք նույնիսկ առանձին դեպքերում զանգվածային ցույցերի առիթ դարձան։