Մարդկանց տները քանդելը մի վայրկյան է, հլը փորձեք կառուցման մասին խոսել. Արթուր Դալլաքյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի ելույթին, նշեց.
«Պետք ա ինֆորմացիային ճիշտ տիրապետել, նոր խոսել, առանց տիրապետելու խոսալը ո՞րն ա»:
Անդրադառնալով ազգային արժեքների մասին քննարկումներին՝ Դալլաքյանն ասաց.
«Մեր երկրի բնական հարստությունն ինչ ա նշանակում, եթե ոչ ազգային արժեք: Ես նորից կրկնում եմ, այսօր մեզ նայում են մոտ 2 000 ընտանիք, ու էդ ընտանիքներին բոլորս պատասխան ենք տալու, կապ չունի՝ որ կողմը՝ ոնց, բոլորս ենք պատասխան տալու: Մարդիկ տանը նստած գիշեր-ցերեկ մեզ են նայում՝ իրենց ընտանիքներին մենք հացից կտրո՞ւմ ենք, թե՞ չենք կտրում: Պարզ խոսենք, ի՞նչ ենք ընկել բառերը էս կողմ, էն կողմ անելով»:
Պատգամավորը, դիմելով իշխող մեծամասնությանը, շեշտեց՝ ժողովուրդն այսօր սպասում է նրանց որոշմանը, թեկուզ մի ամսից, կոչ արեց կայացնել ճիշտ որոշում:
«Մարդկանց տները քանդելը մի վայրկյան է, հլը փորձեք կառուցման մասին խոսել»,- ասաց նա: