Անկարայում հույս ունեն, որ Թրամփը 2019 թվականի ընթացքում կայցելի Թուրքիա
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Անկարայում հույս ունեն, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Թուրքիա: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Քալընի խոսքով՝ Անկարայում բազմիցս հայտնել են Թրամփին հյուրընկալելու պատրաստակամության մասին, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրավիրել Թրամփին այցելել երկիր: Քալընն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմում նույնպես չեն բացառում Թրամփի այցն Անկարա 2019 թվականի ընթացքում:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից ռուսական արտադրության С-400 զենիթահրթիռային համալիրների գնմանը, ապա Քալընն ընդգծել է, որ Անկարայի համապատասխան որոշումն ընդունվել է՝ ազգային շահերից ելնելով:
«Ռուսական С-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, և ԱՄՆ-ն դա հրաշալի գիտակցում է»,- ասել է Էրդողանի խոսնակը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական զենիթահրթիռային համալիրները գնելու ծրագրերից, և որ առաջին խմբաքանակը պետք է երկիր մատակարարվի հուլիսին: ԱՄՆ-ն հայտարարում է, որ С-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ, սպառնում են պատժամիջոցներով և բազմիցս ասել են, որ կարող են չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչներ վաճառելու գործընթացը: