Հայ ճանապարհաշինարարներն իրենց աշխատանքային «նվաճումներով» զարմացնում են. նրանք ասֆալտի հաստությունը հասցրել են 1 սմ-ի
«Ժամանակը» գրում է. «Հայ ճանապարհաշինարարները շարունակում են զարմացնել իրենց նորանոր աշխատանքային նվաճումներով: Օրերս նրանց հաջողվել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ ասֆալտի հաստությունը նվազեցնելով մինչև 1 սանտիմետր:
Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքում նրանց հաջողվել է կարկատանի հաստությունը նվազեցնել մինչև 1 սմ, որը կարող է հավակնել գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում: Հայ ճանապարհաշինարարների այս հաջողություններով զարմացած և հետաքրքրված են բազմաթիվ միջազգային հեղինակավոր ընկերություններ, որոնք դեռևս շարունակում են աշխատել հին ոճով և ճանապարհներն ասֆալտապատում են 15-20 սմ ասֆալտի շերտով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: