Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Հունաստանում ՀՀ դեսպանը
«Փաստը» գրում է. «Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Ներկայացված հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Դեսպանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: Հայտարարատու անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 4 000 000 ՀՀ դրամ, 140 000 ԱՄՆ դոլար և 85 000 եվրո:
2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցներն առանձնապես փոփոխության չեն ենթարկվել: Դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 4 000 000 ՀՀ դրամ, 140 000 ԱՄՆ դոլար և 88 000 եվրո:
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի եկամուտները 2018թ. հարկային տարում միայն աշխատավարձից են գոյացել: Այդ եկամուտը կազմել է 44 964 եվրո:
Ֆադեյ Չարչօղլյանը 2016թ. Հունաստանում ՀՀ դեսպանն է, մինչ այդ զբաղեցրել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: