ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է Թրամփի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության բացակայության մասին
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կամ ԱՄՆ այլ քաղաքացիներ պայմանավորվածություն չեն ունեցել Ռուսաստանի հետ 2016-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Բարը շնորհակալություն է հայտնել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին «իրենց ընտրական գործընթացին միջամտելու Ռուսաստանի փորձերի բնույթը բացահայտելու համար»:
Բարը նշել է նաև, որ Թրամփի նախընտրական անձնակազմն առնչություն չունի «ռուս» հաքերների գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2016-ին:
«Քննիչները կապ չեն գտել Թրամփի անձնակազմի որևէ անդամի և DC Leaks, Lucifer և WikiLeaks կայքերում հայտնված փաստաթղթերի տարածման միջև: