85 կողմ, 20 դեմ ձայներով Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 85 կողմ, 20 դեմ ձայներով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Բաղրամյանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, գաղտնի քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է եղել։
Նշենք, որ ՀԾԿՀ նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հավելենք, որ Գարեգին Բաղրամյանը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պարտականություններն է կատարում։