Կիմ Չեն Ընը Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի:
Ինչպես հայտնում է meduza.io կայքը, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա ապրիլի վերջին: Դրա անցկացման վայրը դեռևս հայտնի չէ, սակայն շրջանառվում է Վլադիվոստոկի վարկածը:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեան 2011 թ. ի վեր ղեկավարող Կիմ Չեն Ընն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ չի հանդիպել Պուտինի հետ:
2018 թ. ամռանը նա պատմական հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Փհենյանի վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերը: