Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում ուժեղ քամին տապալել է երկու բետոնե սյուները, որոնք ընկել են բանուկ փողոցի վրա, գրում է РИА Новости-ն:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հաղորդվում է, որ վաղը Կրասնոյարսկում շատ ուժեղ հյուսիսարևմտյան քամի է սպասվում, որի ուժգնությունը 25մ/վրկ-ի կհասնի: