«Սպայկայի» 36-ամյա աշխատակցի դին գտել են իր ծնողների գերեզմանի մոտ
Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։ Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս։
Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները պատմել են, որ Գևորգը «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետն էր։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։