Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Նոտր Դամի վերակառուցման ընթացքում տաճարի մոտ զբոսաշրջիկների եւ հավատացյալների համար կարող է խոհրդանշական փայտե տաճար կառուցվել: CNews հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Շովեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք կարող պարզապես ասել, որ Նոտր Դամը 5 տարով կփակեն եւ վերջ,-նշել էնա,-ես հարցնում եմ ինձ՝ չենք կարող արդյոք մենք ժամանակավոր տաճար կառուցել»:
Նրա խոսքով՝ժամակավոր տաճարը կարելի է կառուցել Նոտր Դամի առջեւի հրապարակում: Այդ վայրը խոհրդանշական, գրավիչ կդառնար, հավելել է նա:
Ինչպես նշել է Շովեն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն աջակցում է իր գաղափարին եւ համաձայնվել է «հրապարակի մի մասը տրամադրել փայտե տաճարի կառուցման համար»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր, որ Նոտր Դամը կվերականգնվի հինգ տարվա ընթացքում:
Նոտր Դամ տաճարի հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան, այն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն հաջորդ օրվա առավոտյան: Նախնական տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել վերին հատվածներում վերանորոգման ժամանակ:
Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է տաճարի սրածայր աշտարակը եւ տանիքի մեծ մասը:
Ֆրանսիայի իշխանությունները եւ գործարարները, հասարակական կազմակերպությունները, պատմական հուշարձանների պահպանման հասարակությունները անմիջապես սկսել էին միջոցներ հավաքել տաճարի վերականգնման համար: Օգնության առաջարկներ են ստացվել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: