ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 10.000 եվրո փոխհատուցում Թուրքիայի սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալփարսլան Ալթանին ապօրինի բանտարկելու համար։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նա թուրքական դատարանի կողմից մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի հետ» կապեր ունենալու մեջ։
Ընդգծվում է, որ հրապարակված վճռով խախտվել է դատապարտյալի խոսքի ազատության իրավունքը։ Նշվել է, որ թուրքական դատարանը դատապարտյալի դեմ ապացույցները հավաքել է նրան կալանավորելուց հետո միայն։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Ալթանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից մեկ օր անց։ Դատարանը նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման։