Օրական քանի՞ բաժակ սուրճը կարող է քայքայել նյարդային համակարգը
Այս թեմայով
Մեծահասակներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական ոչ ավելի, քան 100-150 մգ կոֆեին, գրում է Life.ru-ն:
Նշվում է, որ մոտավորապես այդ քանակությամբ կոֆեին է պարունակում 4 բաժակ էսպրեսոն: Սուրճի չափազանց շատ օգտագործումը կարող է քայքայել նյարդային համակարգը, առաջացնել ջրազրկում, անհանգստություն, քնի խանգարում և այլ բացասական հետևանքներ:
Բժիշկները պատմել են, թե օրական քանի բաժակ էսպրեսո է կարելի օգտագործել առողջությանը չվնասելու համար:
«Էսպրեսոյի մեկ բաժակը կարող է պարունակել մինչև 80 մգ կոֆեին, իսկ ոոբուստա տեսակի սուրճը՝ մինչև 325 մգ կոֆեին: Մեծահասակներին խորհուրդ է տրվում մեկ բաժակ սուրճ խմելիս չգերազանցել 100-150 մգ-ը»,- ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր դիետոլոգ Անտոնինա Ստարոդուբովան:
Նրա խոսքով՝ կոֆեինի օրական չափաբաժինը պետք է լինի մինչև 300 մգ, այսինքն ՝ օրական 4 էսպրեսոյի բաժակից ոչ ավելի: