Ռուս դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին դուրս են հրավիրել ինքնաթիռից
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին ոչ ադեկվատ պահվածքի համար ինքնաթիռից դուրս են հրավիրել, հաղորդում է Korrespondent-ը:
Նշվում է, որ ականատեսներից մեկն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դերասսանը դիմում ինքնաթիռի աշխատակիցներին:
Բարնաուլ-Մոսկվա թռիչքի ժամանակ դերասանը խնդրել է 100 գրամ օղի և աղցան, ինչից հետո նրան խնդրել են լքել ինքնաթիռը: Տեսանյութում երևում է, որ այդ ամենը զայրացրել է դերասանին և նա դիմել է ինքնաթիռի ուղևորներին՝ պատմելով իրողությունը և հարցնելով՝ արդյո՞ք նա անմեղսունակ է, թե՞ ոչ:
Նրա խոսքերովով՝ ընդամենը բորտուղեկցորդուհուն խնդրել է իր համար բերել 100 գրամ օղի և աղցան, ինչից հետո իրեն է մոտեցել մի տղա և խնդրել լքել ինքնաթիռը: Ուղևորները լսել են դերասանին, իսկ վերջում ծափահարել նրան: