Շոտլանդուհին պնդում է, որ այրվող Աստվածամոր տաճարի լուսանկարում նշմարել է «Հիսուսի» ուրվագիծը
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Շոտլանդիայի բնակչուհիներից մեկը հայտնել է, որ կրակի մեջ հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարը պատկերող կադրերից մեկում, որը երկուշաբթի տարածվել էր սոցցանցում, նշմարել է «Հիսուսի կերպարը»:
«Գուցե, միտքս խաղ է խաղում ինձ հետ, բայց ուշադիր նայեք այս լուսանկարին և ասեք, թե ինչ եք տեսնում», - Fox News-ի փոխանցմամբ՝ գրել է 38-ամյա Լեսլի Ռոուվենը:
Մեկնաբանություններում նա նշել է, որ նշմարել է Հիսուսի պատկերը: «Երբ տեսա այս լուսանկարն անցյալ գիշեր, ապշած էի: Երբ նայեցի նկարին, տեսա Հիսուսի ուրվագիծը: Ես իսկապես կարողացել եմ տեսնել կենդանի պատկերը», - գրել է շոտլանդուհին:
Մի շարք օգտատերեր նույնպես նշել են, որ իրենք նույնպես նկատում են այդ պատկերը: