Հայազգի գործարարը գումար կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Անդրեյ Անդրևը (Օհանջանյանց), ով ինտերնետ-ծանոթությունների Badoo խոշորագույն կայքի հիմնադիրն է, ֆինանսական օգնություն կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
«Աստվածամոր տաճարին վրա հասած սարսափելի դժբախտությամբ պայմանավորված՝ ես զգալի նվիրաբերություն կանեմ դրա վերականգնման համար: Խոստանում եմ 100 տոկոսով փոխանցել Badoo-ի եկամուտը, որը կայքը կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից: Սիրտս Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,- գրել է գործարարն Instagram-ի իր էջում:
Անդրեյ Օհանջանյանցը (կեղծանունը՝ Անդրեյ Անդրեև) ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Հանդիսանում է առավել հաջողակ համացանցային ձեռնարկատերերից մեկը: Գործարարի կարողությունը գնահատվում է 500 մլն դոլար: