Կայծակի հարվածն «օդ է բարձրացրել» ամուսիններին (տեսանյութ)
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար շրջանում ամուսիններ Մարսել և Մագդա Գալյարդոները որոշել են լավ եղանակին բարձրանալ Մոնտսենի լեռնազանգվածի՝ շուրջ 1700 մետր բարձրություն ունեցող լեռնագագաթը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, երբ ամուսինները հայտնվել են լեռան գագաթին, եղանակը կտրուկ փոխվել է, և ուժեղ կարկուտ է սկսվել: Ամուսինները որոշել են, այնուամենայնիվ, լուսանկարվել, և հենց այդ պահին ինչ-որ բան նրանց օդ է բարձրացրել:
Ամուսինները չեն տուժել և միայն տանը կադրերը վերանայելով են հասկացել տեղի ունեցածը:
Ամուսինը՝ Մարսելը, նկատել է, որ օդ բարձրանալու պահին կայծակը հարվածել է իրենց կանգնած տեղին շատ մոտ, ինչով էլ բացատրվում է մինչ այդ անհասկանալի դիպվածը: