Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցությունից
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցությունից, և կառույցի լիիրավ անդամ դառնալու աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանի խոսքով՝ միևնույն ժամանակ Եվրամիությունը պետք է անկեղծ վերաբերմունք դրսևորի Թուրքիայի նկատմամբ:
Նա հավելել է, որ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը դեռ Թուրքիայի առաջնահերթություններից է:
Թուրքիան ԵՄ անդամ դառնալու հայտ է ներկայացրել 1987 թվականին, սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին: