Ս-400 ԶՀՀ-ն կապահովի Անկարայի եւ Ստամբուլի անվտանգությունը. Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուքիայի ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համալիրները կապահովեն Թուրքիայի խոշոր քաղաքներ Անկարայի եւ Ստամբուլի անվտանգությունը: NTV-ն հայտնում է, որ Վաշինգտոնում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Հնարավոր է, որ Ս-400-ը կապահովի Անկարայի եւ Ստամբուլի անվտանգությունը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ գնվող 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչները կտեղակայվեն Մալաթիայի ավիաբազայում, որը Թուրքիայի մայրաքաղաքից 600 կմ հեռավորության վրա է գտնվում:
Աքարը նոր տեղեկություն է հայտնել երկիր ԶՀՀ համալիրների մատակարարման հնարավոր օրվա մասին. «Ռուսաստանի հետ մեր վերջին շփումների ժամանակ նրանց կողմից հնչել է հունիսի մասին արտահայտություն»: Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել էր, որ Ս-400 համալիրները կարող են Թուրքիա մատակարարվել մինչեւ հուլիս:
Yeni Safak պարբերականը մարտին հայտնել էր, որ Թուրքիայում Ս-400-ի տեղակայման առաջին կետը կլինի Անկարայի մերձակայքում գտնվող ավիաբազան: