Լուկաշենկոյի որդին Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեում պաշտոն է ստացել
Բելառուսի նախագահի ավագ որդին և օգնականը՝ Վիկտոր Լուկաշենկոն, ստանձնել է Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է БелТА գործակալությունը, Լուկաշենկոյի որդին ընտրվել է միաձայն քվեարկությամբ՝ այդ պաշտոնում փոխարինելով լիազորությունները վայր դրած Անդրեյ Աստաշևիչին:
Նոր պաշտոնում Վիկտոր Լուկաշենկոն կզբաղվի միջազգային համագործակցության և Բելառուսում մարզական մեծ համաժողովների կազմակերպման հարցերով: