ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուշադիր հետևում է Փարիզում տեղի ունեցող իրադարձություններին
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուշադիր հետևում է Փարիզում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն, հայտնում է РЕН ТВ-ն:
«Հուզմունքս անչափ մեծ է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի պատճառով: Այն Համաշխարհային ժառանգության մաս է 1991 թվականից»,- Twitter- ում գրել է նա:
Օդրե Ազուլեն հավելել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ֆրանսիայի կողքին է` Փարիզի Աստվածամոր տաճարը պաշտպանելու և այն վերականգնելու համար: