Աստվածամոր տաճարի չվնասված արվեստի գործերը տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Արվեստի բոլոր գործերը, որոնք չեն վնասվել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից, տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։
«Մեր տեղեկությամբ՝ արվեստի բոլոր գործերը Փարիզի Աստվածամոր տաճարում, որոնք պահպանվել են, երեքշաբթի գիշերը տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասվում է հեռուստաալիքի կայքում։
Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում է հեռուստաալիքը։
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի ձողը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրշեջ աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։