Շտապօգնության մեքենաներում տեսախցիկներն են տեղադրվել (Տեսանյութ)
Վերջին շրջանում ավելացել է շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը:
Մի կողմից պետական գերատեսչություններում ու շտապօգնության ծառայությունում պնդում են, որ երթևեկության մյուս մասնակիցները՝ շարքային վարորդներն ու հետիոտները շարունակում են չզիջել հատուկ ծառայություն իրականացնող ավտոմեքենաներին, մյուս կողմից՝ վարորդներն ու հետիոտներն են պնդում, որ շտապօգնության ծառայության վարորդները խաչմերուկները կարմիր լույսի տակ հատում են առանց լուսաձայնային ազդանշան միացնելու:
ՀՀ ՃՈ հետաքննության պետն է այօր SHANTNEWS.am-ի հետ խոսել այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս հակասությանը լուծում տալու համար
«Նախկինում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, վարորդներից մեկը՝ շտապօգնության վարորդը, պնդում էր որ ձայնային ազդանշանը և լուսային համակարգերը եղել են միացված, իսկ հակառակ կողմի վարորդը պնդում էր, որ, օրինակ, շտապօգնության մեքենան խաչմերուկ է մուտք գործել կարմի լույսի առկայությամբ՝ առանց ձայնային ազդանշան տալու, ինքը չէր կարող նկատել:
Այստեղ մենք ունենք առաջընթաց՝ շտապօգնության մեքենաների մեջ այժմ տեղադրված են տեսախցիկներ, որոնք հստակ ֆիքսում են, որ շտապօգնության մեքենայի վարորդը որ պահին միացրեց ձայնային ազդանշանը, արդյոք խաչմերուկ մուտք գործելուց միացված էր, թե՞ ոչ: Այսինքն՝ մենք այստեղ քննության առումով, ունենք առաջընթաց: Անհրաժեշտության դեպքում, օրինական ճանապարհով, այդ տեսանյութը հայտնվում է նախապատրաստվող նյութերի շրջանակներում և տրվում է համապատասխան իրավական գնահատական»,- ասել է Խաչատուր Սամվելյանը՝ հավելելով, որ ի տարբերություն խաչմերուկներում տեղադրված տեխախցիկների՝ շտապօգնության ավտոմեքենաների մեջ տեղադևրված տեսախցիկները ֆիքսում են նաև ձայնը, ուստի հեշտ է հասկանալ, թե վթարված մեքենաներից որ մեկի վարորդն է իրավացի, որը՝ սխալ: