Լոնդոնում 50-ից ավելի բնապահպան է ձերբակալվել
Լոնդոնի կենտրոնում ոստիկանությունը 52 մարդ է ձերբակալել: Նրանք Extinction Rebellion կազմակերպության բնապահպաններ են, հաղորդում է RG-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալման հիմնական պատճառն, ըստ ոստիկանության, այն էր, որ շրջակա միջավայրի աղտոտման դեմ բողոքող ակտիվիստներն արգելափակել են մի քանի կենտրոնական փողոցներ:
Չնայած խոչընդոտներին, բնապահպանները խոստացել են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել բողոքի ցույցերը և սպառնացել կրկին փակել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ճանապարհները: