Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է երկուշաբթի երեկոյան նախատեսված իր ուղերձը քաղաքացիներին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատից մի պաշտոնյա՝ հայտնում է Reuters-ը։ Նախագահը պետք է ամփոփեր երկրում անցկացվող ազգային բանավեճերի արդյունքները եւ հայտարարեր այն միջոցների մասին, որոնց կդիմի կառավարությունը «Դեղին ժիլետների» ցույցերի դեպքում։