Ֆրանսիացի միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Ֆրանսիացի գործարար, միլիարդատեր Պինոների ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, հաղորդում է РЕН ТВ-ն:
«Տեղի ունեցածից հետո հայրս և ես որոշեցինք անմիջապես 100 մլն դրամ տրամադրել Artemis ընկերության միջոցներից»,- ասել է գործարար Ֆրանսուա-Անրի Պինոն:
Նշվում է, որ նրա հայրն արվեստի գործերի հայտնի կոլեկցիոներ է, ընտանիքն ունի նաև երկու ընկերություն` Artemis-ը և Kering-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում սկսել են գումար հավաքել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: