Կրակոցներ Երեւանում․ հրազենային վնասվածքով երկու երիտասարդ է հոսպիտալացվել
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդներ: Նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:
Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար:
Ըստ աղբյուրի՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։