Վլադիմիր Զելենսկիի տան մոտակայքում զինված խումբ է ձերբակալվել
Ուկրաինայի իրավապահ մարմինների աշխատակիցները նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի տան մոտակայքում զինված խումբ են ձերբակալել, հաղորդում է RT-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` հատուկ գործողությունների հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նշվում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի և Վերին Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է տեղեկությունը` նշելով, որ զինված խմբին տեղափոխող Toyota Prado-ի հետևի նստատեղին հայտնաբերվել է մեծ տրամաչափի ԴՇԿ հրացան, որի հեռահարությունն ավելի քան 3 կիլոմետր է:
Միաժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր Ֆեյսբուք-ի էջում տեղեկացրել է, որ հատուկ գործողություն իսկապես իրականացվել է, սակայն զինված խմբի թիրախը եղել է ոչ թե Զելենսկին, այլ Լվովի քրեական հեղինակություններից մեկը:
«Նախնական տվյալներով, զինված խումբը պատրաստվում էր ոչնչացնել Լվովի քրեական հեղինակություններից մեկին`դեռևս անհայտ մեկի պատվերով: Դա վրեժխնդրություն էր 2017 թվականի օգոստոսի 29-ին Լվովի գործարարներից մեկի դեմ իրականացված մահափորձի համար»,- գրել է նա: