Ֆրանսիայի նախագահը խոստացել է ամբողջությամբ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ամբողջությամբ վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը` տեղի ունեցածն անվանելով «իսկական ողբերգություն»: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
Известия-ի փոխանցմամբ` Մակրոնը նշել է, որ վերականգնման աշխատանքներին կներգրավվեն «մեր ժամանակի լավագույն տաղանդները»:
«Ես պաշտոնապես Ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը, բոլորս միասին: Վաղվանից կսկվի գումարների հավաքագրումն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Այս տաճարը ֆրանսիական պատմության մի մասն է, մեզ հաջողվել է այն կառուցել մոտ 800 տարի առաջ և դարեդար ավելի լավը դարձնել: Մենք կվերականգնենք տաճարը, քանի որ դա մեզնից պահանջում են ֆրանսիացիները, մեր պատմությունը և մեր ճակատագիրը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Նա հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի առաջիկա տարիներին:
Մակրոնը նաև նշել է, որ փրկարարների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ամենավատ սցենարից. չեն քանդվել տաճարի դիմային հատվածն ու գլխավոր աշտարակները:
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, որոնք շարունակում են պայքարել կրակի դեմ` ցուցաբերելով մեծ պրոֆեսիոնալիզմ: