1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 26 ապրիլի 2019թ., 00:00
Զելենսկին կարճատեւ հանգստի է մեկնել Թուրքիա Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական «կիքսերը» Աշխարհի ամենաբարձր շենքը լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով Հայ տղայի կատարումը հիացրել է գերմանական The Voice Kids-ի հանդիսատեսին Մեքսիկայում ավելի քան 1000 ներգաղթյալ փախուստի է դիմել ժամանակավոր ապաստարանից Հայաստանի և մյուս գործընկերների հետ միությունը կառուցվում է ինքնիշխանության սկզբունքների հիման վրա. Պուտին Զիդանը՝ Խետաֆեի հետ խաղի մասին. Դժգոհ եմ արդյունքից Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է լեզվի մասին օրենսդրական փոփոխությունները Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել Տոնոյան․ Խաղաղության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է Ժողովուրդը հաղթական երթը շարունակելու կամք եւ համարձակություն ունի. ՀՀ վարչապետ «Սպայկայի» տնօրենի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը կցանկանար տեղեկանալ Քլինթոնի եւ Ուկրաինայի հնարավոր կապերի մասին. Թրամփ Կիմ Չեն Ընի գնացքը Վլադիվոստոկից վերադառնում է Հյուսիսային Կորեա Շղթան մի օր բացվում է Փաշինյանի մտահոգության հետքերով. Կանխվել է արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ Դավիթ Սանասարյանը չի մասնակցել ՔՊ նիստին Զելենսկիին տված Փաշինյանի խորհրդի հետևում նկատվում է թաքնված հայտարարություն. Տրոֆիմչուկ «Սպասում եմ երրորդ երեխայի ծնունդին եւ շատ երջանիկ եմ, որ հենց կին եմ ծնվել». Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է Շարլիզ Թերոնի պաշտպաններին Ցրտահարության վտանգն ավարտված է. ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ. Սուրենյան Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա՝ մասնակցելու «Կրոնների փառատոնին» Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Վինսենտ Կեյմեր Նստակյաց կյանքը եւ տեսախաղերով տարվելը տարեկան 5 մլն մարդ են սպանում Թրամփը ցանկանում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միջուկային գործարք կնքել. լրատվամիջոց Սալոմե Զուրաբիշվիլին Զատկի կապակցությամբ համաներում է շնորհել 42 դատապարտյալի Ինչու Տեր-Պետրոսյանը չցանկացավ կանխել ողբերգությունը Արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին չի վերապատրաստում ԱՄՆ-ում 7 ուղևոր հոսպիտալացվել է ինքնաթիռի սրահում տարածված ուժեղ հոտի պատճառով 18-ամյա բրիտանուհին դանակահարել է ընկերոջն իր կրծքին դիպչելու համար Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Էրդողանին. վարչապետի խոսքն ուղղվա՞ծ է նաև Ռուսաստանին Մեքսիկացիներին զայրացրել է սառը գարեջրի վաճառքն արգելելու որոշումը Առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը Նշվում է Սահմանապահ զորքերի օրը, Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն. ուղիղ Սողանք Մարսի վրա Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը գործում է «Լիազորություններն ինձ, իսկ պատասխանատվությունը՝ ձեզ» սկզբունքով» Թաիլանդցին ննջասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելուց հետո պարզել է, որ իր կատուն իր դեմքի վրա քնելու սովորություն ունի (լուսանկարներ) Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ) 24-ամյա ամերիկացին վիճակախաղով մոտ 770 մլն դոլար է շահել Էմանուել Մակրոնը խոսել է նախագահական հաջորդ ընտրություններին հնարավոր առաջադրման մասին Բաքվի խանութներից մեկում հնչած հայերեն երգն ադրբեջանցիների շրջանում սկանդալ է առաջացրել (տեսանյութ) Արգենտինայի նախագահը դիմել է հայ համայնքին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Կիմ Չեն Ընը հրավիրել է Վլադիմիր Պուտինին այցելել Հյուսիսային Կորեա Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը Նյու Յորքի օդանավակայանի թռիչքուղու վրա լողավազան են բացել Վլադիմիր Զելենսկիի թիմը ցանկանում է հինգ նախարարի պաշտոնանկ անել Թրամփը՝ Բայդենին․ «Բարի գալուստ մրցավազք, Քնկոտ Ջո» Դիզելային վառելիքն ու բենզինը թանկացել են Նեյմարը հրաշագործ է, բայց Մբապեն արագությամբ գերազանցում է բրազիլացուն. ՊՍԺ-ի պաշտպան Ծովի ձայնը տալիս է սուպերհրաբխի տասնամյա հանելուկի պատասխանը Շենգենյան գոտին կկրճատվի՞ «Այդ ֆանտաստիկան ՀՀ-ում իրականություն է». Փաշինյանը պարզաբանեց 50 հազար աշխատատեղ ստեղծվելու մասին իր հայտարարությունը Աղասիկն ու Արամիկը խուլիգանություն են արել. Աղասիկը օդ է կրակել Հնացած տեխնիկան՝ խոչընդոտ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականաց­նելիս իրավապահ համակարգը խնդրի առաջ է կանգնում ԱՄՆ իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավարի մուտքը երկիր Ավստրալիայում նորածին կոալային, փոխնակ մոր մոտ տեղափոխելով, փրկել են Հայ-չինական հարաբերությունները չե՞ք ուզում «աննախադեպ» դարձնել Կարեն Ավագյանի դեմ հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի գրել. Ասել է՝ մենակ եմ արել Սաբոտաժ. մի շարք դեսպաններ հրաժարական կտան. Փաշինյանը «սվոյ»-ների ցուցակ է պահանջել ԱԳ նախարարից Իսկ ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը. նա «անալիզներ» է արել Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. մանրամասներ «Իմ քայլը»՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի. «Սիլ»-ը կարող է դառնալ «Բջնի» «Իմ քայլն» այլեւս փակ ռեժիմով «չի հավատաքննում» պաշտոնյաներին. արտահո՞սքն է պատճառը Պաշտոնյաները վարչապետին հավատարմության երդում են տալիս. Նաեւ «նամյոկ» են անում ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում Ամռանը լուրջ կադրային փոփոխություններ կլինեն. Վարչապետը կարող է «ժերտվա» տալ անգամ Կարգին Հայկոյին Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Ավտոմեքենաների ներկրման հարցը՝ ԵՏՄ օրակարգում Ընկերական գործարք. Քաղաքապետարանի՝ «ԿամԱԶ»-ներ գնելու գործարքի հետեւում Հայկ Մարությանի ընկերն է Հունական Boeing-ի օդաչուները կատակի համար առանց թույլտվության Բուխարեստից ժամանել են Քիշնեւ Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է Երբ է Միհրան Պողոսյանը մեկնել Հայաստանից Բաքվից եկածների մասնակցությամբ հրաձգություն Մոսկվայում Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ վեճ է հասունանում Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատճառով Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Շրի Լանկա այցիցՄեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Շրի Լանկա այցից Հայաստանը հատուկ պատասխանատվություն ունի առաջ մղելու մարդու իրավունքների օրակարգը. ՄԱԿ–ում ՀՀ ներկայացուցչի ելույթը Ստամբուլ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց զուգախաղում Այն կնպաստի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի իրականացմանը․ ՌԴ դեսպանատունը՝ Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին վերաբերող հրամանագրի մասին
Հարցում

Նպատակը «գործ սարքելն է»․ Միհրան Պողոսյանի գրասենյակ

Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որը վերնագրել է. «Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ-2»։

«Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։ Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։ Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր գործը վարում է նույն քննիչը, որը նախորդ իշխանությունների օրոք էլ շուրջ 1 տարի տևած քննչական գործողությունների շրջանակումայդպես էլ որևէ հանցակազմ չէր հայտնաբերել։ Նույնը՝ այսօր։ Փաստացի օֆշորային գործի 2 տարվա քննությունը միայն հաստատեց՝ օֆշորային հաշիվների վրա Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը սուտ է։ Սուտ, որը շարունակաբար ներկայացվում էր հասարակությանը՝ հարվածելով Միհրան Պողոսյանի անվանն ու համբավին։

Տևական ժամանակ հասարակությանը հրամցվում էր, թե օֆշորային գործարքների արդյունքում Պողոսյանի հաշվիների վրա հարյուր միլիոնավոր դոլարների գումար է նստեցվել։ Մինչդեռ միջազգային այն նույն բանկը, որի միջոցով իբր արվել էին այդ գործարքները, հերքել էր ակնհայտ այս ապատեղեկատվությունը։ Սակայն, առարկայական փաստն այս ևս անտեսվեց։ Եվ այսօր «օֆշորային սկանդալի» շրջանակում ոչինչ չհայտնաբերելով՝ Միհրան Պողոսյանին ներկայացվում է մի քանի մլն դրամի վատնման մեղադրանք։ Իսկ ո՞ւր կորավ 2 տարի թմբկահարվող 800 մլն դոլարը։ Այսինքն, տեսնելով որ օֆշորային հաշիվերի վրա 800 մլն դոլարի տեղեկությունը ոչ մի կերպ չի ապացուցվում՝ առաջադրվում է մի քանի մլն դրամի վատնման մեկ այլ շինծու մեղադրանք։

Միհրան Պողոսյանի նկատմամբ ամեն գնով քրեական գործ հարուցելը ևս մեկ փաստարկ է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրավական գործողությունների միջոցով իրականությունը պարզելը կամ եղած ինչ-որ կասկածները հիմնավորել կամ հերքելն է, այլ բառացի «գործ սարքելն է»։ Ընդ որում, վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին անմիջապես մեղադրանք է առաջադրվում, այն պարագայում, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նման պրակտիկա բազմիցս կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործերի շրջանակներում։ Այսպիսով, փաստում ենք, որ նպատակը ոչ թե արդար քնությունն ու իրականությունը պարզելն է, այլ Միհրան Պողոսյանին ամեն գնով մեղադրանք առաջադրելը։ Հայտնում ենք, որ Միհրան Պողոսյանը օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու է արդարության վերականգնման և իր անվան հետ կապվող շինծու մեղադրանքների ու ասեկոսեների էջը մեկընդմիշտ փակելու համար»,–ասված է հայտարարությունում։

website by Sargssyan