Ոչ մի տարօրինակ բան չկա, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցում է նաև ՌԴ ԱԳ նախարարը. Նիկոլ Փաշինյան
Ոչ մի տարօրինակ բան չկա, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի ԱԳ նախարարը, ՌԴ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարաչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդպիսի պրակտիկա եղել է: Դա և´ ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո կարող է լինել, և´ Ֆրանսիայի, և´ ԱՄՆ-ի»,-մանրամասնեց Նիկոլ Փաշին յանը:
Փաշինյանն ասաց, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալում է, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել են ԱԳ նախարարներին, կատարվի:
«Այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակի, մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալու մասին է, փորձել մոտեցնել մեր դիրքորոշումները»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Մինչ այս հանդիպումը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարարի հետ:
Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված հանդիպումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից:
Ավելի վաղ՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: