Թրամփն իր նախընտրական քարոզարշավի համար ավելի շատ գումար է հավաքել, քան դեմոկրատների 2 առաջատար թեկնածուները միասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկանում է 2020 թվականին վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելի քան 30 մլն դոլար է հավաքել իր նախընտրական քարոզարշավի համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս ցուցանիշը գերազանցում է Դեմոկրատական կուսակցության երկու առաջատար թեկնածուների հավաքած ընդհանուր գումարի չափը:
Թրամփի քարոզարշավի հեռահաղորդակցության բաժնի պետ Թիմ Մուրթոն մանրամասնել է, որ իրենք առ այսօր հավաքել են 40,8 մլն դոլար, ինչը Թրամփի համար շատ լավ մեկնարկ է ապահովում մյուս 18 թեկնածուների հետ մրցապայքարում:
Ինչ վերաբերում է գործող նախագահի մրցակիցների արձանագրած ցուցանիշներին, ապա ամենաշատ գումարը հավաքել է ներկայում նրա գլխավոր մրցակից Բեռնի Սանդերսը, որն առաջին եռամսյակում հավաքել է 18,2 մլն դոլար: Երկրորդ տեղում է սենատոր Կամալա Հարիսը՝ 12 մլն դոլար ցուցանիշով:
Մինչդեռ ԱՄՆ պատմության մեջ առաջին բացահայտ միասեռական նախագահի թեկնածու Փիթ Բութիջիչն իր պաշտոնական առաջադրման մասին հայտարարելուց ժամեր անց հավաքել է 1 մլն դոլար: