Հրապարակվել է Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» երգի «չափազանց վուլգար» տեսահոլովակը
Այս թեմայով
- Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
- Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
- Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
- Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
Հրապարակվել է Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» երգի օրիգինալ տեսահոլովակը։ Այն տեղակայվել է YouTube-ում, երգչուհու 70-ամյակի կապակցությամբ, որը կնշվի ապրիլի 15-ին։
Նշվում է, որ շնորհանդեսից հետո 1984-ին Լենինգրադի հեռուստատեսության ղեկավարությունը այն չափազանց վուլգար է համարել։ Տեսահոլովակն արգելել են ցուցադրել եթերում, սակայն ավելի ուշ վերադարձրել են։
Տեսահոլովակը նկարահանվել է Սոչիում։ Ըստ սյուժեի՝ Պուգաչովայի սահնակով հերոսուհուն ուղեկցում է անհայտ մարդը։ Ճանապարհին երգչուհին մեջքի վրա է շրջվում։ Դա էլ առաջացրել է հեռուստատեսային ղեկավարության դժգոհությունը։ Վերջում պարզվում է, որ սահնակը քարշ է տվել երգչուհին ինքը։