Ռուսաստանում ադրբեջանցուն սպանել են կարտոֆիլի որակի պատճառով
Մերձմոսկվայի Լենինյան թաղամասում ֆինանսական կոնֆլիկտի պատճառով կրակոցներ են հնչել: Հաղորդվում է 1 զոհի մասին, ով ազգությամբ ադրբեջանցի է: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Ադրբեջանի 32-ամյա քաղաքացու մարմինը գտել են մեքենայի մեջ: Տղամարդը մահացել է որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Մահացածի ընկերոջը նույնպես կրակել են, բայց վերջինիս կյանքը հաջողվել է փրկվել, նա ոստիկանությանը պատմել է տեղի ունեցած մանարամսները:
Նրա խոսքով՝ ինքն ընկերոջ հետ մի քանի օր առաջ բանջարեղենի «Ֆուդ սիթի» շուկայում է եղել՝ 15 տոննա կարտոֆիլ գնելու նպատակով:
«Գտանք վաճառողի, որը համապատասխան գնով էր վաճառում: Վճարել ենք նրան 300 հազար ռուբլի: Հետագայում արդեն բեռնատարը դատարկելուց հասկացանք, որ կարտոֆիլի մեծ մասը չի համապատասխանում ի սկզբանե ներկայացված որակին»,- պատմել է տուժածը:
Ընկերները վերադարձել են շուկա, որպեսզի գտնեն վաճառողին և հետ վերցնեն գումարը: Վաճառողն իբրև թե համաձայնել է ու խնդրել երեկոյան բեռնատարը տեղափոխել այլ վայր: Երբ կարտոֆիլը տեղափոխել են վաճառողի նշած վայրը, այնտեղ նրանց սպասել են մի խումբ տղամարդիկ: Խոսակցության ընթացքում այդ տղամարդկանցից մեկը գրպանից հանել է զենքը և սկսել կրակել: