Հալեպը՝ ռմբակոծության թիրախ
Հալեպի շրջակայքում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հերթական անգամ ռմբակոծել են խաղաղ բնակավայրերը: Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի Խալդիե շրջանի վրա նետված ռումբերի պայթունից մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ:
Ռումբերից մեկն ընկել է այդ տարածքով անցնող զինվորական ավտոմեքենայի վրա, զոհվել են մեքենայում գտնվող հինգ սպաները:
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ թիրախ դարձած շրջանը հայաբնակ չէ, և զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան: